▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած երեխաների լուսանկարները տարածելով՝ լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելը անթույլատրելի է. Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է հոր և երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո տարածվող լուսանկարների դեպքին:

Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ լրատվական ծառայությունը:

ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարության մեջ ասվում է.

«Հոր ու երեխաների մահվան ողբերգական դեպքից հետո համացանցում տարածվում են անձնական բնույթի տեղեկություններ, նույնիսկ՝ դեպքի վայրից լուսանկերներ: Ընդ որում, առանձին դեպքերում դա արվում է այնպես, որ մարդու մասնավոր կյանքը, ընտանեկան ողբերգությունը դառնում են ակնհայտ շահարկման առարկա: Ծավալվող «քննարկումները» փնտրում են մեղավորներ, իսկ մի շարք դեպքերում էլ՝ թիրախավորում կնոջը:

Խիստ մտահոգիչ եմ համարում առանձին կայքերի ու սոցիալական ցանցերում առկա նման վերաբերմունքը:

Մարդու ընտանեկան ողբերգությունը օգտագործելով՝ դեպքի վայրից մահացած երեխաների լուսանկարներ տարածելով լայքեր հավաքելը կամ դիտումներ ապահովելն անթույլատրելի է։

Մենք պետք է նկատի ունենանք, որ նման քայլերի արդյունքում ցավ ու տառապանք ենք պատճառում այդ ընտանիքներին, ավելին՝ այդ կերպ հնարավորություն ենք ստեղծում, որ համացանցում հայտնված լուսանկարները մշտապես ուղեկցեն մարդկանց իրենց ողջ կյանքում՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։

Այսպիսի երևույթներն անընդունելի են նաև հասարակությունում արժեքների, ընկալումների ու բացասական հետևանքների տեսանկյունից։

Ցավակցությունս եմ հայտնում մահացածների հարազատներին»:

Հիշեցնենք՝ մայիսի 5-ին Երեւանում հայրն 9-րդ հարկից նետել էր երեխային, այնուհետ մյուս երեխայի հետ՝ ինքը նետվել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին