▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացավ ամենաբարի ու ամենագեղեցիկ հայ մարդկանցից մեկը

Ինչպիսի հարված... Մահացավ ամենաբարի ու ամենագեղեցիկ հայ մարդկանցից մեկը' Արամայիս Միրզախանյանը, որին մենք, ընկերները, կատակով անվանում էինք Տորք Անգեղ: Իրանահայ, ազնվագույն ու խիզախ քաղաքացի, սոցիալիստ և հայրենասեր, ով Արցախյան պատերազմի տարիներին բազմաթիվ օգնություն էր բերում Հայրենիք, գիտնական, որ Ստոքհոլմի համալսարանի պրոֆեսոր էր ու Երևանի Պոլիտեխնիկում իր միջոցներով գիտական կենտրոն էր հիմնել, հսկա արտաքինից և անչափ մեծ ու նուրբ հոգով, իսկական հայ ասպետ... Երբեք չեմ մոռանա քեզ, իմ մեծ Ընկեր...


«Շատ դարեր առաջ հին Հայաստանում
Տորք-Անգեղ անվամբ մի մարդ էր կենում:
Տորքը չէր նման հասարակ մարդու,
Այլ մի աժդահա և շատ ահարկու.
Աչքերը կարծես մի մի կապույտ ծով,
Ճաճանչավորված արեվի լուսով,
Սեւ-սեւ ունքերը մութ ամպի նման
Բարդ-բարդ կուտակված աչքերի վրան
Քիթը կորընթարթ, իբրեւ մի բլուր,
Ատամներն ուրագ, եղունքները թուր.
Կուրծքը կասենաս մի լանջ է լեռան,
Մեջքը սարաժայռ, կռները գերան...»

 

Տիգրան Խզմալյանի ֆեյսբուքյան գրառումը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին