▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Արտակ Դավթյանը

Երկարատև և ծանր հիվանդությունից հետո մահացել է քաղաքական գործիչ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արտակ Դավթյանը: Դավթյանի մահվան մասին ֆեյսբուքյան իրենց էջերում հայտել են ՀՀԿ-ական գործիչները:

Արտակ Դավթյանը ծնվել է 1966թ. հոկտեմբերի 30-ին Քաջարանում:

1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1992 թվականին մասնակցել է եռամսյա զորահավաքի:

Կրթություն

1984թ. ընդունվել և 1990թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանատնտեսագիտական ֆակուլտետը` տնտեսագետի որակավորմամբ:

Աշխատանքային գործունեություն

1983-1984թթ. աշխատել է Աբովյանի մարզադպրոցում` որպես մարզիչ:

1990-1992թթ. և 1994-1997թթ.` Ագրոարդբանկի Աբովյանի մասնաճյուղում` տնտեսագետից մինչև կառավարիչ:

1992-1994թթ. և 1997-1998թթ. աշխատել է Մոսկվայում:

1998-2003թթ.` «ՀՀ երկաթուղու փոխադրումներ» ՊՓԲԸ փոխտնօրեն, տնօրեն, «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ:

2003-2004թթ.` ՀՀ էներգետիկայի փոխնախարար:

2004-2007թթ.` «Էյսի-ֆին Ռոյալե ՍՊԸ տնօրեն:

2007-2012թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ):

19.06.2007-18.05.2009թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ,

18.05.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2012թ. մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

31.05.2012թ. մինչև 2017թ. մայիսը` ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

2017թ. մայիսի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

Պարգևատրվել էր Մխիթար Գոշ մեդալով:

Ամուսնացած էր, ուներ երեք երեխա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին