▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գևորգյանը

Այսօր, 56 տարեկանում, կյանքից հեռացել է երգիչ, երաժիշտ Արմեն Գեւորգյանը : Վերջին երեք օրերին երաժիշտը գտնվում էր Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, որտեղ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար:

/filemanager/uploads/Armen_Gevorgyan.jpg

Արմեն Գեւորգյանն աշխատել է Հայաստանի Երգի պետական թատրոնում ստեղծման օրից մինչև 1994թ.: Մոսկվայում դասավանդել է Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիայում, միաժամանակ` Ժամանակակից արվեստի ինստիտուտում: 2004թ. վերադարձել է Երևան և մինչև 2011թ. դասավանդել է Հայաստանի էստրադային-ջազային արվեստի պետական քոլեջում: 2009-11թթ եղել է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության «Արևիկ» մանկական վոկալ-գործիքային անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Վերջին տարիներին նաեւ դասավանդում էր Երեւանի մշակույթի պետական քոլեջում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին