▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից վիրավորված 23-ամյա երիտասարդը.shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` այսօր՝ մարտի 14-ին, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղում հողին է հանձնվելու նշված գյուղի բնակիչ, 23-ամյա Սուրեն Գալստյանի աճյունը: Վերջինս մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ տեղափոխվել էր Արմավիրի բժշկական կենտրոնից ծայրահեղ ծանր վիճակում: Ս. Գալստյանը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 11-ին՝ Մրգաշատ գյուղում գործող «Վովա և Սամսոն» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում Ջանֆիդա գյուղի բնակիչ, 49-ամյա Գագիկ Վարդանյանին պատկանող «Գազ 24» մակնիշի 34 ՍԼ 346 համարանիշի ավտոմեքենան լիցքավորելու ժամանակ տեղի ունեցած պայթյունից վիրավորվելու պատճառով: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին