▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը

Երևանի հիվանդանոցներից մեկում մահացել է լեգենդար զինվորական, Արցախի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի զինակից-ընկեր, գեներալ Աստվածատուր Պետրոսյանը։

/filemanager/uploads/2020/11/week-4/Astvacatur_Petrosyan.jpg

Այս մասին հայտնել է նրա որդին՝ Սիփան Պետրոսյանը:

Աստվածատուր Ավետիքի Պետրոսյանը ծնվել է 1953թ․ հունվարի 3-ին Սպիտակի շրջանի Լեռնապար գյուղում։

1970 թ. ավարտել է Կիրովական քաղաքի թիվ 8 միջնակարգ դպրոցը։
1975 թ. ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ինժեներ-մետալուրգի որակավորմամբ։ Նյութագետ, մետաղագետ, մետաղների ջերմամշակում, տեխնոլոգիա և սարքավորումներ մասնագիտությամբ։
1997 թ. ավարտել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան։

1975-1978 թթ. աշխատել է Ուկրաինայի Յամպոլ քաղաքում, որպես ինժեներ-մետալուրգ, արտադրամասի պետի տեղակալ։
1978-1983 թթ. – «Հայմեքշինգիտ» ինստիտուտի կենտրոնական լաբորատորիայի առաջատար ինժեներ, գիտական խմբի ղեկավար, բաժնի պետ։
1983-1985 թթ Մոսկվայի «ՌԵՄԴԵՏԱԼ» ԳԱՄ-Բաժնի պետ ավագ գիտաշխատող
1985-1989 թթ. – «Անդրկովկասկաբել» արտադրական միավորման գլխավոր մետալուրգի տեղակալ- լաբորատորիայի պետ, «Ալմաստ» գիտա—արտադրական միավորման գլխավոր մետրեոլոգի տեղակալ- գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։

Զինվորական ծառայությունը

1991 թ. անցել է զինվորական ծառայության և նշանակվել ՀՀ պաշտպանության կոմիտեի մոբիլիզացիոն վարչության պետ, հետագայում՝ երկրապահ զինապարտների կենտրոնական շտաբի պետ։
1992թ. հունվարին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական Արցախի հարցերով։ Ակտիվ մասնակցել է Արցախի ազգային ազատագրական պայքարին։
1993-2000 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ։

Փրկարարական ծառայությունը

2000 թ. հուլիսին ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղափոխվել է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԻՎ համակարգ և նշանակվել ՀՀ ԱԻ վարչության պետի տեղակալ։
2006 թ. մարտի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալի պաշտոնից:
2006-2008 թթ. – ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
2008-2017թթ. ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։

Պարգևներ և կոչումներ

1996 թ. սեպտեմբերին նրան շնորհվել է գեներալ-մայոր զինվորական կոչում։
2006 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի թիվ 46Ա հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում։
1998թ-Պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով։
2011 թ. սեպտեմբերի 1-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։

 

Asekose.am-ը ցավակցում է գեներալի հարազատներին և բարեկամներին կորստի կապակցությամբ։

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին