▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է հայտնի հայազգի դերասան Շառլ Ժերարը

Փարիզի հիվանդանոցներից մեկում 92 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի դերասան Շառլ Ժերարը : Այս մասին հայտնում է Figaro-ն:


Ժերարը հայտնի է նրանով, որ ռեժիսոր Կլոդ Լելուշի ամենասիրած դերասաններից մեկն էր։ Ռեժիսորը նրան նկարահանել է իր մոտ 20 ֆիլմերում։ Ինչպես նշում է գործակալությունը, դերասանը նաև մտերիմ էր Ժան Պոլ Բելմոնդոյի հետ, որի հետ երիտասարդ տարիներին բոքսով էր զբաղվել ռինգում։ Մարզումներից մեկի ժամանակ Բելմոնդոն պատահաբար կոտրել էր Ժերարի քիթը, որը հետագայում յուրօրինակ այցեքարտ դարձավ դերասանի համար։

Ժերարը ծնվել է 1926թ դեկտեմբերի 1-ին՝ Մարսելում, հայկական ընտանիքում։ Նրա իսկական ազգանունը Աճեմյան էր։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին