Ֆրանիսայի Քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ Քրիստինե Բուտինը Twitter-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը մահացել է:
Սակայն Ֆրանսիայի նախկին նախագահ ընտանիքը հերքում է Շիրակի մահվան մասին լուրը:
Ֆրանսիայի նախկին նախագահ, 83-ամյա Ժակ Շիրակը հոսպիտալացվել էր թոքերի վարակ ախտորոշմամբ։ Նրան տեղափոխել էին Փարիզի Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոց։
РИА Новости գործակալությունն էլ, հղում անելով Франс Пресс-ին գրում է, որ Ժակ Շիրակից հետո, երեկ նույն հիվանդանոց է հոսպիտալացվել նաև նրա կինը:
Հիշեցնենք, որ Ժակ Շիրակը եղել է Ֆրանսիայի 22-րդ նախագահը՝ 1995-2007 թթ։