▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահակ կամ մատաղ

Արևելյան Թիմոր, Կոսովո, Հարավային Սուդան, Աբխազիա, Հարավային Օսեթիա, և վերջապես Ղրիմ:
Հերթով անցան ու գնացին, ինչպես ժամանակին սերբերը, բուլղարները և արաբները, մենակ մենք միշտ անպատրաստ և բացառիկ դիվանագետ եղանք:
Ի դեպ, մեր ախոյան Բաքուն և ոչ միայն Բաքուն հասկացել են այնպես, որ եթե Հայաստանը պատրաստ չի նման էսկալացիայի, ապա նաև պատրաստ չի և վախենում է նաև պատերազմից: Իսկ այդ համոզմունքը ի դեպ բանակցությունների համար վատագույն պայման է:

Բայց կարելի է ավելի թեթև բաներից խոսել:
Շատ ավելի թեթև և ընթացիկ, աշխատանքային բաներ: Լավրովը շուտով գնալու է Բաքու, իհարկե սիրաշահելու, քանզի Հայաստանը ի վիճակի չէ, և չի էլ ուզում ճնշողի դիրքերից հանդես գալու: Իսկ եթե մահակ չես ուզում լինել, դառնում ես մատաղ:
Ինչևէ: Պարզ է, որ ռազմավարական առումով կասպից և անատոլյան թուրքերը հետագայում ռուսներին կգցեն և կխաբեն: Բայց մինչ այդ իհարկե խաղը կխաղարկեն. երաշխքիքներ և բարի կամքի քայլեր կպահանջեն ռուսներից, որոնք ռուսները մեծ հաճույքով կիրականացնեն: 
Օրինակ. Ալիևի հերթական նամակը Հայաստան-Ղարաբաղ սահմանագծում զազախ մաքսավորների և ռուս սահմանապահների տեղադրման անհրաժեշտության մասին, կամ մի երկու գյուղ փախստական վերադարձնելու մասին, կամ թեկուզ մշտական դիտորդական առաքելության մասին:
Կստանան, հետո ռուսներին կգցեն, իսկ ստացածը կպահեն, քանի որ բարի կամքի և դիվանագիտական քաղաքավարության դեմ հո Սերժ Ազատիչը չի գնա: Հո դեմը սեփական հայ ժողովուրդը չի, որ տան-ջարդեն, այլ իր ունեցվածքը վերահսկող միջազգային հանրությունը:
Ինչև: Մի հնարավորություն-առիթ ստացել էինք. Նախիջևանի սահմագծին երկու հայ զինվոր էր սպանվել: Շատ լավ առիթ էր և ռուսներին ստուգել, թե ինչքան արժեն դրանց ՕԴԿԲ-ական խոստումները Թուրքիայի հետ հարաբերություններում, և Թուրքիայի գործողությունները 2015թ ընդառաջ բացահայտեինք: 
Ի վերջո, դրանից հետո Բաքվում և ռուսները կկարողանային ուժի դիրքերից խոսել, և հայերի հաշվին զիճումների մասին արդեն խոսք անգամ չէր լինի: Ռուսների թուրքական գցոցին ժամկետից շուտ կլիներ, առանց սիրախաղի և զիճումների փուլի, որից այդքան վախենում են, ոչ միայն Երևանում, այլև զգուշանում են Անկարայում և ԱՄՆ-ում:
Ի դեպ, ռուս-ադրբեջանական սիրախաղը նաև օգտագործվում է ռուսների և Ալիևի կողմից Անկարայի և Արևմուտքի վրա ճնշում գործածելու համար, իհարկե տարբեր նպատակներով: Ռուսների համար՝ նեղուցների և Ղրիմի հարցում թուրքական դիրքոշոման վրա ազդելու նպատակով, իսկ Ալիևի կողմից առևտրային օգուտներ ստանալու, և ընդիմության և Արևմուտքի ներկայությունը՝ ֆինանսական և կադրային ճափաբաժինը սահմանափակելու նպատակով:
Եվ ի՞նչ: Հունիսի 5-ից անցել է 4 օր: Ինչո՞վ է զբաղված Հանրապետության Գլխավոր Հրամանատարը Լավրովի Բաքվի այցին ընդառաջ: 
Իր սիրած խաղով. ինքը լավն է, մյուսներն են վատ և խանգարում իրեն լավ հարաբերություններ հաստատել Մոսկվայի, Անկարայի, Բաքվի, և նույնիսկ Միկոյանի ընտանիքի հետ: 
Տեսե՜ք` ինչ կատաղած և բիրտ հակառուս և հակախաղաղա-Մինսկի խմբա-Բրիտանական դեսապանատանասեր ամբոխ է, իսկ ինքը զուսպ, պայմանավորվել սիրոց, ոչ մեկին չնեղացնող, սաղին հասնող, իդեալական տարբերակ բոլորի համար դրսում: Ինչ էլ լինում է, մեղավորը ինքը չի, ուրիշներն են անում: Ուստի նման հրաշալի Նախագահին անհրաժեշտ է աջակցել, օգնել, իշխանությունը երկարաձգել, հարստությունները շատացնել, իսկ թշնամիներին ճնշել;
Դրանք են գլխավոր և միակ նպատակները:

Հայկ Բալանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին