▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահչուպյան թե՞ Մահչուպօղլի

Դեկտեմբերի 12-ին, մեկնաբանելով ՀՀ հետ Թուրքիայի սահմանի բացման խնդիրը, Թուրքիայի վարչապետի խորհրդական Էթյեն Մահչուպյանը, մոռանալով իր ազգային պատկանելիությունը, որ նա ՀԱՅ է և շատ լուրջ ընդունելով իր «պաշտոնը», Թուրքիայի քաղաքական կյանքում ուզեցել է իրեն ԱՎԵԼԻ «ԹՈՒՐՔ» ցույց տալ, քան Էրդողանը և Դավութօղլուն..

 

Նա ասել է, որ հայ-թուրքական սահմանի բացման համար պետք է ընդունվի «ՓԱԹԵԹԱՅԻՆ» ծրագիր, որն իր մեջ կընդգրկի ոչ միայն հայ-թուրքական «հարաբերությունները», այլ նաև հայ-ադրբեջանական խնդիրների «կարգավորումը»...Երևի Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը չգիտի, որ 2009 թ.հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններում ՄԻ ՏՈՂ չի եղել հայ-կոյունլույական հարաբերությունների մասին...

 

Հետո Մահչուպյանը հայտնել է, որ Ցեղասպանության 100-ամյակի նախօրեին հայերի պահանջները սրանում են, և թուրքերը ԵՐԲԵՔ զիջումների չեն գնա...Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց կարելի է, ըստ Է.Մահչուպյանի, սպասել միայն ՀԱՋՈՐԴ տարի...

 

«Ակօս»-ի նախկին գլխավոր խմբագիրը նաև ՀԻԱՑԵԼ է այս տարվա ապրիլի 24-ին Ռ. Էրդողանի ելույթով, ով ցավակցել էր Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում զոհվածների վերաբերյալ...Իսկ վերջում էլ ավելացրել էր. «Կա սանդղակ, որից ներքև Թուրքիան երբեք ՉԻ ԻՋՆԻ»:

 

Այս ամենից հետո կարելի է ասել, որ Հրանտ Դինքի ընկերը, ով փոխարինեց նրան «Ակօս»-ում որպես գլխավոր խմբագիր ոչ թե Մահչուպյան է,այլ ՄԱՀՉՈՒՊՕՂԼԻ Է... Ամենասարսափելին այն հայն է, ով մոռանալով կամ ուրանալով իր արմատները, ուզում է ԳՈՀԱՑՆԵԼ իր տերերին...Բայց դրանք պետք է լավ հասկանան, որ ԻՐԵՆՔ ընդամենը ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ գործիք են իրենց տերերի ձեռքում... Օգտագործելուց հետո նրանք աղբարկղում կհայտնվեն...

 

Հ.Գ.

 

Է. Մահչուպօղլիին Թուրքիայի վարչապետ Ա.Դավութօղլուն միտումնավոր է նշանակել խորհրդական... Դա Ցեղասպանության հարյուրամյակին հակադարձելու թուրքերի քաղաքականության ծրագրի կետերից մեկն է. նշանակել մի ապաշնորհ հայի «բարձր» պաշտոնի և «քաղաքակիրթ» աշխարհին ցույց տալ և ապացուցել, որ «եղեռնի» ենթարկված հայերը իրենց պետությունում ինչ «ԴԻՐՔ» ունեն... Իսկ մեզ էլ ևս մեկ անգամ ապացուցեն, որ ՀԱՅԵՐԻ դեմ կպայքարեն ՀԱՅԵՐԻ ձեռքերով, իսկ վերջիններիս շուրթերով էլ մեզ կասեն այն, ինչ պետք է ասեին թուրքերը... Ինչպես հիմա անում են Է.Մահչուպյանի միջոցով...

 

2015 թ. ապրիլի 24-ից հետո Մահչուպօղլին կհայտնվի քաղաքական աղբարկղում, որովհետև նա իր ԱՆՊԱՏՎԱԲԵՐ «ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ» ավարտած կլինի: Թուրքերը հիմա ավելի են ակտիվանալու՝ հայ-թուրքական հարաբերությունների պահով. մի քանի ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄՆԵՐ կկազմակերպեն, որտեղ մի քանի «հայեր» ևս էպիզոդիկ դերեր կստանան... Համոզված եմ, որ մենք մոտակա ժամանակներում ականատես կլինենք այդ ամենին... Կարճատև պաշտոն ստանալու մոլուցքը պատռում է ոմանց ԴԻՄԱԿՆԵՐԸ և ի ցույց դնում իրական ԴԵՄՔԵՐԸ: Ինչ լավ է, որ Է.Մահչուպօղլուի ընկերը՝ Հ.Դինքը, այս ամենը չտեսավ...

 

Գագիկ Համբարյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին