Ովքեր վերջին հինգ տարիների ընթացքում եղել են Եվրոպայում, ապա կփաստեն, որ այն հսկայական դեմոգրաֆիական փոփոխության է ենթարկվել։ Հենց օրինակ Ֆրանսիայում ես քաղաքի կենտրոնում ավելի շատ արաբ ու այլազգի եմ հանդիպել, քան բնիկ ֆրանսիացի։ Ինչևէ, այսօր յուրաքանչյուր մարդ ինքը կարող է որոշել որտեղ բնակվի, բայց համենայնդեպս այդպես է եղել, Եվրոպան համարվել է առավելապես քրիստոնեական բնակչություն ունեցող աշխարհամաս։ Ի՞նչ է կատարվում հիմա։ Ես նշեցի Փարիզի կենտրոնի մասին, բայց շատ ավելի ահավոր է քաղաքի ծայրամասերը, կան թաղամասեր, որտեղ իսպառ քրիստոնեական բնակչությունը բացակայում է։ Սա մի օր հանգեցնելու է նրան, որ Եվրոպան հայտնվելու է մահմեդականների իշխանության տակ։ Առաջադեմ Եվրոպան շատ շուտով կվայելի տոտալ տոլերանտության բարիքները։ Այն, ինչ կատարվել է Ֆրանսիայում, դա ողբերգություն է, ողբերգություն զոհվածների ընտանիքների և հարազատների համար, ու ինչքան էլ շատ շատերը դատապարտենք, սգանք կամ պաթոսով համեմված հոդվածներ ու նյութեր հրապարակենք, միևնույն է՝ մի քանի օր անց զոհվածների անուններն անգամ դժվարանալու ենք հիշել, քանի որ այս ինտերակտիվ դարում ցավալի է, իհարկե, բայց նման դեպքերը շատ շուտ են մոռացվում։ Սա առաջին դեպքը չէ, երբ իսլամիստ ծայրահեղականներն իրագործում են իրենց չարաբաստիկ գործողությունները, և անմիջապես ժամեր անց նրանց հոգևոր առաջնորդները հանդես են գալիս ճառերով՝ համայն աշխարհին կրկին հայտարարելով, որ Իսլամը երբեք չի խրախուսում տեռորն ու նման չարագործությունները։ Ես ինքս կրոնի դեմ ոչինչ չունեմ, բայց միշտ սահմանազատում եմ կրոնը և հավատը, քանի որ համարում եմ, որ մարդկության դժբախտությունների ծանրակշիռ մասի հիմքում կրոնական պատերազմներն են։
Մահմեդական Եվրոպան սարերի հետևում չի
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet