Օրերս Կալիֆորնիայի` տվյալ դեպքում խորհրդանշական համարվող «Մահվան հովիտ» կոչվող հայտնի զբոսայգում հայտնաբերվել է «Հարի Փոթեր» հայտնի ֆիլմի դերակատարներից մեկի` բրիտանացի Դեյվ Լեջենոյի դին, ով նշված ֆիլմում մարմնավորել է գայլ-մարդու` Ֆենրիր Գրեբեքին:
Դերասանի մահվան մասին ոստիկաններին են հաղորդել երկու զբոսաշրջիկներ, ովքեր էլ պատահաբար տեսել են Լեջենոյի դին: Ըստ ոստիկանների` հնարավոր է Դեյվը մահացած լինի գերտաքացումից. այդ օրերին «Մահվան հովտում» ջերմաստիճանը բարձրանում է մինչև 49 աստիճան և, ենթադրվում է, որ դերասանի դին հայտնաբերվել է մահվանից 3-4 օր անց:
Հիշեցնենք, որ Դեյվ Լեջենոն խաղացել է նաև «Մեծ խաղագումար», «Բեդմեն.սկիզբ», «Սպիատաձյունիկն ու որսորդը» ֆիմերում: