▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալենային օգտագործող սուտ խաղաղասերներին հիշեցնեմ, թե Սիրուշոն ինչպես կտրուկ մերժեց ադրբեջանցի լրագրողին

Վահե Եփրրկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մալենային օգտագործող ֊ շահարկող սուտ խաղաղասերներին` հատկապես «արվեստագետների» շրջանում, որ երեկվանից արդարանում են` խաղաղության դարաշրջա՜ն, արվե՜ստ, բա ի՞նչ պետք է աներ, և այլն...

...ուզում եմ հիշեցնել Սիրուշոյին, ով, իմանալով հարցազրույց վերցնել ցանկացող լրագրողն ադրբեջանցի է, կտրուկ մերժեց` նշելով` պատճառներն իր համար վեր են քաղաքականությունից և ցանկություն չունի ու անմիջապես հեռացավ։

http://asekose.am/filemanager/uploads/Sirusho_2.jpg

Ի միջի այլոց, սպորտը կամ արվեստը ևս պետք է լինի պետականակենտրոն, այդ միջոցով ևս պետք է ներկայացվի Հայաստանի շահը և ոչ թե այդ ամենն օգտագործվի որպես փափուկ ուժ Հայաստանի դեմ։

Օրինակ վերցրեք Սիրուշոյից` անկախ ծափահարություններից, մրցանակներից` մի՛ք մոռանա` հայ եք, պահանջատեր եք, ազգային շահն էլ վեր է ամենից, իսկ մատաղ սերնդին դաստիարակեք հենց այս օրինակով և ոչ կեղծ խաղաղասիրությամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին