Արդեն տեղեկացրել ենք, որ այս օրերին Ղրիմում անց է կացվում «Մանկական Նոր Ալիք» երգի մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնում է 12-ամյա Դավիթ Վարդանյանը: Երեկ տեղի ունեցած մրցութային երկրորդ օրը մեր մասնակիցը ելույթ է ունեցել առաջին համարի ներքո՝ կատարելով Բրունո Մարսի «Locked Out of Heaven» երգը: Մեր մասնակցի ելույթը պրոֆեսիոնալ ժյուրիի անդամները՝ Իգոր Կրուտոյը, Ալեսանդրո Սաֆինան, Նյուշան, Լև Լեշչենկոն և Ֆիլիպ Կիրկորովը, 55 հնարավորից 50 միավոր են գնահատել:
Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 16-ին՝ մրցութային առաջին օրը, Դավիթը հանդես է եկել Սոնա Շահգելդյանի «Կորո՞ւստ, թե՞ գանձ» երգով, որի շնորհիվ նա 55 միավորից ստացել 54-ը: