Մանկական «Նոր Ալիք 2014» մրցույթի ժամանակ, որը տեղի կունենա օգոստոսի 16-18-ը, Հայաստանը ներկայացնող մեր մասնակիցը` Դավիթ Վարդանյանը, մրցութային 2 օրերի ընթացքում հանդես կգա 10-րդ և 1-ին համարների ներքո: Այս մասին Դավիթը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ «Նոր Ալիք 2014» երգի մրցույթը, ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի, կանցկացվի Ղրիմում: