Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երեւում է, որ մանկապարտեզներից մեկում աշխատակիցներից մեկը հարվածում է երեխային, ապա գոռում նրա վրա։
«Ըստ «Հրապարակ»–ի տեղեկությունների, դեպքը տեղի է ունեցել «Ալլադին կիդս քլաբ» մսուր-մանկապարտեզում, երեխային հարվածողն էլ կենտրոնի տնօրենն է Աննա Հարությունյանը։
Մանկապարտեզը մասնավոր է, յույրաքանչյուր երեխայի համար վարձը 90 հազար դրամ է։
Կայքը փորձել է կապ հաստատել մանկապարտեզի տնօրենի հետ, սակայն հեռախոսազանգերին նա չի պատասխանել։
Գլխավոր դատախազությունից տեսանյութի վերաբերյալ փոխանցել են, որ դատախազությունն ուսումնասիրում է սոցիալական ցանցերում առկա հրապարակումները, մանրամասները կփոխանցեն ավելի ուշ»։


