Այսօր լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշել է, որ դասական խոշտանգում է տեղի ունենում Մանվել Գրիգորյանի նկատմամբ: Փաստաբանը մասնավորապես նշել է.

«Անհամատեղելի է նրա հիվանդությունները կալանքի հետ, սա դասական խոշտանգման օրինակ է: Պետական լիազոր մարմինները բավական ուշադիր են նրա նկատմամբ, նա և քիմիոթերապիա և այլ հատուկ միջամտություններ է անցնում, սակայն բժիշկն ասում է, որ նրան արգելված է գտնվել նման վայրում:

Ավելին ասեմ, մենք նման օրինակներ ենք ունեցել՝ Հաց բերող (Արթուր Սարգսյան), Սողոմոն Քոչարյան, որոնք դասական խոշտանգման հետևանքով մնացին անազատության մեջ և մահացան»,- նշել է Լևոն Բաղդասարյանը:
Կարդացեք նաև՝ Էջմիածնի ավագանին Մանվել Գրիգորյանին զրկեց Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից


