▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մաքսային միությանն անդամակցելը Հայաստանը միջազգային կարևորագույն հանգույց կարող է դարձնել

Ժողովուրդ, քանի որ անձամբ արդեն հոգնեցի էս Մաքսային միություն-ԵՄ դիլեմայի շուրջ անթիվ-անհամար «սիրում եմ-զզվում եմ» տրամաբանությամբ գրված «վերլուծականներից», ուստի եկեք մի քիչ անալիտիկա անենք:
Ի՞նչ մենք գիտենք էս պահի դրությամբ ստեղծված իրավիճակի վերաբերյալ.

- Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը:

- Ադրբեջանը հայտարարել է, որ չի անդամակցի Մաքսային միությանը:

- Ռուսաստանը պատրաստվում է 15 միլիարդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղու զարգացման վրա: 

- Ադրբեջանն ինտենսիվ զինվում ա, ընդ որում հատուկ շեշտ ա դրվում Կասպյան ավազանում ադրբեջանական ռազմածովային ուժերի զարգացման ու հզորացման վրա:

- Խոսվում է նոր լոգիստիկական լուծումների մասին:

Հիմա եկեք փազլի էս կտորները կպցնենք իրար ու հասկանանք, թե ի՞նչ կարա սա նշանակի:
Նախ, գրեթե աքսիոմա է քաղաքականության ու հատկապես աշխարհաքաղաքականության մեջ. եթե ինչ-որ բան քո թշնամուն ձեռք չի տալիս, ուրեմն դա ձեռք է տալիս քեզ: Էս դեպքում դա Մաքսային միությունն ա, ու արդեն էն փաստը, որ Ալիևն ամեն ինչ անում ա, որպեսզի հեռու մնա դրանից, տրամաբանություն ա հաղորդում Հայաստանի այս ընտրությանը:
Անցնենք առաջ ու ուշադրություն դարձնենք երկաթգծի զարգացման մասին տեղեկատվական արտահոսքին ու լոգիստիկ լուծումների մասին հիշատակումներին: Դատելով այս երկու դրվագներից, ինչպես նաև հաշվի առնելով ռուսական տեղեկատվական դաշտում շրջանառվող խոսակցությունները` կարելի է ենթադրել, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանը դարձնել խոշոր երկաթուղային հանգույց, որի միջոցով կապ կհաստատվի Իրանի և Հնդկական օվկիանոսի ավազանի երկրների հետ: Այսինքն` արդիականացվում ու ավելացվում է հայկական երկաթգիծը, այն կապվում է պարսկականի հետ, որը դուրս է գալիս իրանական կասպիական նավահանգիստների հետ: Այս կերպ ստեղծվում է լրիվ նոր այլընտրանքային կապ Ռուսաստանի (բնականաբար նաև Հայաստանի) և Իրանի միջև: 
Դեռ հարց է, թե քանի տարի կպահանջվի, որպեսզի Աբխազիայի երկաթգիծն էլ գործարկվի, իսկ այս կերպ, մենք համարյա անմիջական կապ ենք հաստատում նույն Ռուսաստանի հետ, որը Աստրախանի նավահանգստից ապրանքները Կասպից ծովով կուղարկի իրանական նավահանգիստներից մեկը, որտեղից արդեն երկաթգծով այդ ապրանքը կհասցվի մեզ: Հասկանալի է, որ ծովային ու երկաթուղային տրանսպորտով բեռնափոխադրումներն անհամեմատ ավելի մեծ ծավալներով կարող են արվել ու ավելի էժան: 
Մեզ սա շատ է ձեռք տալիս, որովհետև կոտրվում է մեր շրջափակումը, ու թուլանում է կախվածությունը Վրաստանից: Բացի դրանից` մենք դառնում ենք լուրջ միջազգային հանգույց, ինչն իր հերթին էապես կարող է խթանել մեր խեղճուկրակ տնտեսությունը:
Կարծում եմ, որ հենց այս սցենարով է պայմանավորված այն հանգամանքը, որ այդքան ինտենսիվ զինում են Ադրբեջանը ու հատկապես ռազմածովային ուժերի մասով, որովհետև նման սցենարի կյանքի կոչելու դեպքում Կասպից ծովը վեր է ածվում շատ լուրջ տարածաշրջանի, որտեղ բացի հարուստ բնական ռեսուրսներից, արդեն այլ հետաքրքիր բաներ էլ կան և բնականաբար նաև շահեր, որոնք պետք է պաշտպանել ու ոտնահարել:
Հաշվի առեք, որ էս դեռ մենակ մի կոմպոնենտ ա, մի հնարավորություն, որը տալիս ա մեզ տվյալ աշխարահաքաղաքական կողմնորոշվածությունը: Այն նաև խիստ ձեռնտու է և՛ Իրանին, որը այս կերպ վեր է ածվում լրջագույն տարածաշրջանային ուժի՝ Մեծ Մերձավոր Արևելքում, և՛ Ռուսաստանին, որը կարծես թե գիտակցել է, որ եթե իրար չգա, գլուխը կուտեն ու «կործանման դատապարտվածների» դաշինք է փորձում կառուցել, և՛ Հայաստանին, որը բացի վերոնշյալ բոնուսներին, հնարավորություն է ստանում էլ ավելի կարևորվել նույն Ռուսաստանի ու Իրանի համար և հեռանկարում դա օգտագործել առնվազն որպես անվտանգության երաշխիք, իսկ առավելագույնը՝ ուղղակիորեն Ադրբեջանի դեմ:

Դեռ էսքանը մտածեցի, առաջիկայում, երբ արդեն ավելի շատ բան հայտնի կլինի այն մասին, թե ո՞րն է եղել այսպես ասած հարցի գինը, էլի կանդրադառնամ էս թեմային:



Կոնստանտին Տեր-Նակալյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին