Մարալիկ քաղաքում տեղի ունեցած դանակահարությունը բացահայտվել է։ Պարզվել է, որ Մարալիկի երեք անչափահաս բնակչի դանակահարության մեջ կասկածվում է 16-ամյա Սերյոժա Մ.-ն։ Ըստ ոստիկանության՝ Մարալիկ քաղաքում մանկապատանեկան մարզադպրոցի բակում Հառիճ գյուղի բնակիչներ՝ 16-ամյա Սերյոժան եւ 22-ամյա Ռուստամ Մ. եղբայրները վիճել են Մարալիկի երեք անչափահաս բնակչի հետ ու ձեռնամարտի բռնվել։ Եղբայրներից կրտսերը՝ Սերյոժան, դանակով հարվածել ու վնասվածքներ է հասցրել նրանց։