▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարալիկում շարունակվում է ՀՀԿ-ական 14 տարվա քաղաքապետի դեմ բողոքի ակցիան

Մարալիկում շարունակվում է ՀՀԿ-ական 14 տարվա քաղաքապետի դեմ բողոքի ակցիան, արդեն մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել:

«Վերջապես վերջ տան էդ դերասանությանը, էս շոուին, ՏԻՄ-ը դարձնենք իրական, հանձնենք ժողովրդին, տանք ու պահանջենք»,-հայտարարեց քաղաքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը պահանջող մարալիկցի տղամարդը:

Մեկ այլ մարալիկցի հայտարարեց, որ 72 ժամ քաղաքապետարանը փակ են պահելու, եթե դա չօգնի՝ կփակեն փոստը, ապա՝ բանկը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ավագանին էլ պետք է հրաժարվի, էն ավագանին, որը ժողովրդի խաղաղ ցույցի ժամանակ ելել էր, ասում էր՝ խմած եք եղել, թմրանյութի ազդեցության տակ»,- հայտարարեց տղամարդը:

Ապա պահանջը ձևակերպվեց այսպես. «Համայնքապետը մերը չի, համայնքապետարանը մերը չի, թող գնա, իր տանն աշխատի»:

Հիշեցնենք, որ Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետի հրաժարականը պահանջող մարալիկցիներն այսօր վաղ առավոտից փակել են քաղաքապետարանի մուտքերը, ինչի հետևանքով քաղաքապետարանի աշխատակազմը չի կարողանում մուտք գործել շենք, ներառյալ քաղաքապետ Արտակ Գևորգյանը: Այս պահին էլ քաղաքապետարանի մուտք փակված է նստարանով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին