▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդ և պետություն. փոխհարաբերության մոդելներ

Վերջերս Հայաստանում շատ են խոսում պետություն, քաղաքացի, քաղաքացիական հասարակություն կայացնելու մասին: Դա, իհարկե, կարևոր է և պետք է, քանի որ մենք ապրում և ապրում ենք հասարակության և պետության մեջ, և լավ կլինի, եթե ապրենք քաղաքակիրթ հասարակության և իրեն համարժեք պետության մեջ:
Կոնկրետ մարդը, ոչ թե հասարակությունն առհասարակ, պետության հետ հարաբերություններում է դառնում քաղաքացի: Պետությանը հետաքրքրում է մեր միայն մեկ ասպեկտը՝ քաղաքացիականը, և չի հետաքրքրում մեր սեռը, կրոնը, քաշը, ազգությունը, հոբբին և այլն: Եվ քաղաքացի լինելը լավ է, քանի որ այդ դեպքում ստանում ես իրավունքներ (և պարտականություններ):
Բայց... բայց պետության հետ հարաբերություններում մարդ կարող է, բացի քաղաքացուց, դառնալ նաև հպատակ: Հպատակը քաղաքացուց տարբերվում է նրանով, որ ունի միայն պարտականություններ, առանց իրավունքների:
Հայաստանում, եթե այսպես շարունակվի, կունենանք ոչ թե պետության քաղաքացիներ, այլ՝ պետության հպատակներ. ձայնազուրկ, իրավազուրկ մարդիկ, ովքեր պետության առջև ունեն միայն պարտականություններ, առաջին հերթին՝ ֆինանսական, իսկ պետությունն անհամեմատ քիչ է մտածում նրանց անվտանգության, բարեկեցության և արդար միջավայրում ապրելու մասին:

Հ.Գ. Հպատակների մեկ-երկու սերունդները այդ հպատակությունը դարձնում են ապրելակերպ և մտածելակերպ, որը ժառանգվում է մյուս սերունդների կողմից որպես կյանքի նորմ:

Մովսես Դեմիրճյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին