Ազգային ժողովում հերթական լիագումար նիստն է մեկնարկել: Օրակարգում ընդգրկված է 13 հարց։
ԱԺ-ն ԿԸՀ-ից ստացել է խորհրդարանի ՀՀ խմբակցության պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը թեկնածուին տրամադրելու մասին արձանագրությունը: ԱԺ նիստի սկզբում Արա Բաբլոյանը հայտարարեց, որ ըստ այդ արձանագրության մանդատը տրվում է ՀՀԿ համապետական ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Նաիրա Կարապետյանին: Նաիրա Կարապետյանը մանդատ է ստացել Ռուզաննա Մուրադյանի` մանդատից հրաժարվելուց հետո:
Նաիրա Կարապետյանը երդվեց ԱԺ ամբիոնից, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ կատակեց. «Մարդ սենց բախտ կունենա` վարչապետի, կառավարության ներկայությամբ երդվի, բա չէ մեր նման»:
Հավելենք, որ այսօր ԱԺ օրակարգում է 2019 թվականի բյուջեի նախագիծն է, նիստին մասնակցում են կառավարության անդամները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: