▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ, որ Սահմանադրության վրա իրենց ոտքերն են սրբել, կառչել են իրենց վերջին նեղ կուսակցական որջին

Այսօր չափազանց պատասխանատու և կարևոր օր է։ Ի վերջո` իրականացնում ենք նախորդ ռեժիմի վերջին որջը մաքրելու հեղափոխության մեր խոստումը։ ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Վերջինս ընդգծեց՝ իրենց քաղաքական թիմի որդեգրած արժեքները ստիպում էին մարդկանց հնարավորություն տալ իրենց սխալներն ուղղելու. «Տեսանք, որ մարդիկ, որոնք տարիներ շարունակ իրենց ոտքերն են սրբել ոչ միայն Սահմանադրության ու ժողովրդավարական արժեքների, այլ հենց քաղաքացիների ու նրանց արժանապատվության վրա, կառչել ու մարտնչում են իրենց վերջին նեղ կուսակցական որջի համար»,-ասաց Գայանե Աբրահամյանը։

Նրա խոսքով տասնամյակներով պետության զավթման հիմնական գործիքը եղել է ՍԴ-ն։ Երկրում ընտրական կեղծիքների, դատական ողջ համակարգի վերահսկման ու ճնշման մեխանիզմները ստացել են հենց այս մարմնի կնիքը. «Իրենց քաղաքական վերնախավ հռչակած, իսկ իրականում թալանչիների խմբի այս անվերապահ հենարանը եղել է ոչ թե սահմանադրի ու մայր օրենքի պաշտպանության հիմնասյունը, այլ մի կուսակցության և օլիգարխիայի պաշտպանության միջնաբերդը»,-նշեց Գայանե Աբրահամյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին