▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ ասում են՝ արա՛, որ չեն հերքում, ուրեմն հաստատ Սյունիքը հանձնել են. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապատեղեկատվությանը, նշեց, որ նման դեպքերում կարող են նախարարները, ում ոլորտին վերաբերում է, ասուլիսով կամ հայտարարությամբ հանդես գալ և հերքել:

«Օրինակ, խոսք ա գնում, որ Սյունիքը հանձնում են, չէ՞, Սուրեն Պապիկյանը կարող էր ասուլիս տալ և ասել, որ դա հերյուրանք ա»,- ասաց Մարուքյանը:

Նրա համոզմամբ՝ դա կարող է հանրային տրամադրությունների վրա ազդեցություն ունենալ, ցրել խուճապը: «Լռությունը վակուում է առաջացնում»,- նկատեց ԼՀԿ ղեկավարը: «Մարդիկ ասում են՝ արա՛, որ չեն հերքում, ուրեմն հաստատ Սյունիքը կամ Սևանը հանձնել են»,- ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին