▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ չեն հանդիպում, նրանք միմյանց նվաճում են. Էքզյուպերի

Այս նամակը Անտուան դը Սենտ Էքզյուպերին գրել է մի բելգիացի կնոջ, ում հետ ծանոթացել է Բրյուսելում և ընթրել նրա հետ:

 

« Սիրելի Ս…

4.05.1939թ.

«Grand  hotel  Lion»

 

Մի գրեք ինձ այս հասցեով, որովհետև ես վաղը մեկնում եմ

Սիրելի Ս…

Վերադառնալով երկար ճանապարհորդությունից` ես որոշեցի շրջել Լիոնում: Այստեղ ինձ սպասում էր մի հսկա նամակների կույտ, որոնք հավաքվել էին մեկ ամսվա ընթացքում: Պետք է ինչ-որ կերպ ձեռքի տակով անցկացնել այս ամենը:

Եվ ահա ձեռքիս տակ Ձեր նամակներն են, որոնք ինձ բերեցին շատ ավելի մեծ ուրախություն, քան կարող եք պատկերցնել:

Մեկ խնդիր է մարդկանց բազմությունը, մեկ այլ`  նրանք ում հետ ուզում ես անընդհատ շփվել ու հանդիպել: Նրանք շատ չեն, սակայն հուսահատված են ու շատ:

Իմ ընկերները նվաճում են աշխարհը` մեկը Չիլիում, մյուսը Նյու  Յորքում: Եւ ին՞չ…

Դուք դարձնում եք այս մոլորակը մի քիչ ավելի նվաճելի :

Ես ինձ համար սկսել եմ ընտանիք որդեգրել` մարդկանց, ովքեր երբեք չեն խաբում: Մարդու հանդիպելը ` ճակատագրի նվերն է: Բայց մարդիկ չեն հանդիպում, նրանք միմյանց նվաճում են: Ձեռք են բերում ճիշտ այնպես, ինչպես փոքրիկ երեխան փնտրում է աշխարհով մեկ սփռված հարազատներին:

Եթե մարդիկ պատրաստ լինեին կորցնել մի քիչ ավելի ուժ, որպիսի փնտրեն և բացահայտեն այն, այն ինչն իրենց միավորում է, ոչ թե բազմապատկեն այն ինչ նրանց բաժանում է, հնարավոր է, մեզ հաջողվեր ապրել խաղաղությամբ: Մի անգամ Մեքսիկայում ինձ հաջողվեց ճաշել իմ ուղեկիցների հետ, որոնց ես առաջին անգամ էի տեսնում: Եվ պարզվեց, որ մենք միատեսակ ենք մտածում կյանքի, արվեստի, կատարյալի մասին: Սկզբում դա ինձ թվաց շատ բնական, իսկ հետո ես հանկարծ զգացի, որ դա հրաշք է: Մենք դաստիարակվել ենք հազարավոր կիլոմետրեր իրարից հեռու, տարբեր միջավայրերում, մենք ժառանգել ենք անհամատեղելի քաղաքակրթություն, սովորել ենք այդքան տարբեր սնահավատություններ եւ այնուամենայնիվ մենք այնքան նման էինք, կարծես մեզ նույն մայրն էր կերակրել: Մի գաղտնի մայր, ում մասին մեր հիշողությունները ջնջվել են: Իմ հետ միշտ կլինի այդ գաղտնիքը և այն անբացատրելի ուրախությունը, երբ այն ժամանակ ընթրիքի պահին:

Ինչպես այն ժամանակ Բրյուսելյան մեր հանդիպմանը, այն ակնթարթին, այն համընկնումով, ես կրկին կվերապրեմ այն համաձայնությունը, առանց ավելորդ բառերի ակորդը, մարդկային քո հրաշալի ներկայությունը:

Այն բարձր է բոլոր սահմաններից, և հույս է տալիս: Դուք ինձ օգնել եք մի փոքր, և ես հիմա հավատում եմ հրաշքի: Եվ մենք բոլորովին էլ հեռու չենք իրարից: Ես կանչում եմ քեզ ու բղավում ինչպես անապատում, որպեսզի լսես.

Հեյ, ես ուզում եմ, որ մենք հանդիպենք:

Ձեր ընկեր Անտուան»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին