Կառավարության ներկայացրած «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագծի քննարկման ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին հարց ուղղեց․ «Գործադիրի հետ ի՞նչ կարող ենք անել մենք՝ որպես օրենսդիր, որ մեկ օր շուտ ճանաչեն մեր կապարակնիքները՝ հաշվի առնելով հանգամանքը, որ մեր տնտեսվարող սուբյեկտները բավականին մեծ վնասներ են կրում. երկար ժամանակ կանգում են նույն տարածքում։ Մեր ընդհանուր գիտակցության մեջ կա, որ եթե հումանիտար ապրանքներ են՝ պետք է առաջնային լինեն, եթե սնունդ է՝ դա արդեն հումանիտար է․ սնունդը փչանում է, մարդիկ կան, որոնք սովի են մատնված, սնունդը պետք է հումանիտար դիտվի, ո՞նց կարող ենք լուծել այս խնդիրը»։ |