▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարդիկ ստիպված գետի ջուրն են օգտագործում․ Ադրբեջանը զավթել է խմելու ջրի աղբյուրները»

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը թելեգրամյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել` գրելով. «Ծորակի ջուրը Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի Ծավ գետի ջուրն է։
Մարդիկ ստիպված այն օգտագործում են խոհանոցում, երեխաների համար և այլն։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ից Ադրբեջանը զավթել է Հայաստանի Ներքին Հանդի տարածքում գտնվող խմելու ջրի աղբյուրները` հանցավոր վնասներ պատճառելով մարդկանց»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին