▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդու մի նոր տեսակ է առանձնանում` ղալաթն անել ու «չորով ատկազ գալ»

Տղամարդու, ու ընդհանրապես մարդու մի նոր տեսակ է առանձնանում քաղաքական-հասարակական-վիրտուալ կյանքում. ղալաթն անել ու «չորով ատկազ գալ»: Վերջերս մլիցա Կարեն Մովսիսյանը բռնվեց ղալաթի վրա, երկու անգամ հրաժարվեց՝ ատկազ եկավ: Նրան պաշտպանության հասած Սուրեն Սուրենյանցը հիմա ատկազ է գալիս, որ կարմիրսաղավարտ կազյոլների ու բարանների /դա էլ կենդանիների ներքին զորքերի հրեշտակներն են/ հետ կապ ունի: Վերջինիս «մտերիմ ընկեր» /հանկարծ չմտածեք, թե փող տվող. ստոր հերյուրանք է/ լֆիկը անցած տարիներին բռնվեց փակ շուկան քանդելու մեջ, ատկազ եկավ՝ թե սարքում եմ, պատգամավոր լինելով գործարարությամբ է զբաղվում,ատկազ է գալիս ու ասում՝ սաղ կնիկս է... Մի խոսքով. ղալաթ անողների ու թռնողների խմբակ: Ու սրանք եւ նրանց ձայանկցող ղալաթակերները դեռ տղամարդկությունից են խոսում ու դասեր տալիս ուրիշին, ում համար թռնելը, ատկազ գալը խորթ են:

 

Ստյոպա Սաֆարյանն իր այս գրառումով անդրադարձել է «Առաջին լրատվական»-ին` քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի տված այն հերքմանը, թե այսօր Մաշտոցի պուրակում հայտնված ոչխարներին ու այծերին Սամվել Ալեքսանյանի աջակիցներն էին բերել. «Մենք բացարձակապես կապ չունենք. քանի որ կրում են իրենց տարբերանշանը, ես հակված եմ կարծելու, որ կենդանիներին իրենք են բերել՝ նպատակ ունենալով սադրել իրավիճակը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին