▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարգարիտա Սիմոնյանը չի զրկվել ազգությունից, դա զառանցանք է. եկեղեցու պարզաբանումը

Ռուսալեզու, անհայտ ծագման կայքեր ( news.myseldon.com ) գրել են, թե իբր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը «Ռաշա Թըդեյ» լրատվականի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին զրկել է հայ ազգությունից։ Այս տեղեկությունը լայնորեն տարածվում է ռուսական մեդիատիրույթում։ Կայքը գրել է, թե իբր Կաթողիկոսն արարողությունն անցկացրել է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Այս մասին գրում է Hraparak.am-ը, ում հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանն ասել է, որ եկեղեցին ուղղակի նման արարողություն չունի, դա կատարյալ սուտ է.

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը որևէ մեկին ազգությունից իրավասու չէ զրկելու։ Նման արարողություն պարզապես գոյություն չունի։ Վեհափառ Հայրապետը իրավասու է Հայոց Եկեղեցու անդամին զրկել Սուրբ Հաղորդությունից, սահմանել այլ պատիժներ գործած զանցանքների, մեղքերի համար և ծանրագույն դեպքում՝ անդամակցությունից։ Կեղծ լուր է, որը նպատակ է հետապնդում ջլատելու մեզ և մոլորեցնելու։

Այս ամենը հրամայական է դարձնում մեր ներազգային համերաշխության և միասնականության վերականգնումը»,- ասել է Վահրամ քահանան՝ հավելելով, որ տվյալ պարագայում Մարգարիտա Սիմոնյանի հետ կապված որևէ տեսակի արարողություն եկեղեցում չի կատարվել։

Կարդացեք նաև՝Ի՞նչ է գրել այս անգամ Մարգարիտա Սիմոնյանը, որ նորից զայրացրել է բոլորին

Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է իրեն աջակցություն հայտնած անձանց անունների ցանկը

Ստորագրում եմ իմ սիրելի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ. Տիգրան Քեոսայան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին