▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարգոյի TV-ն մարդ է փնտրում, ով կնկարահանի վիրավորված ու Արցախը լքած մարդկանց»

Լրագրող, իրավապաշտպան Արման Ղարիբյանը գրում է.

«Մարգարիտա Սիմոնյանի ղեկավարած հեռուստաընկերությունը Հայաստանում մարդ է փնտրում, ով իրենց համար կնկարահանի Արցախում վիրավորված մարդկանց ու պատերազմի պատճառով Արցախը լքած մարդկանց։ Պարզ է, թե ինչ նպատակներով է հայատյաց Սիմոնյանը օգտագործելու այդ կադրերը։ Փորձեցի կուլտուրական մերժել, բայց կարծես այդքան էլ կուլտուրական չի ստացվել:

Խնդրանքս է բոլոր գործընկերներիս, դուք էլ մերժեք այս հայատյաց անձի ղեկավարած թիվիին։ Շատերը գրում են, որ Սիմոնյանը պետք է Հայաստանում պերսոնա նոն գրատա ճանաչվի։ Գուցե պետությունը չկարողանա նման բան թույլ տալ, ավելին, երբ նրա ղեկավարած հեռուստաընկերությունից մարդ ուղարկեն Արցախ, գուցե Արցախի արտաքին գործերի նախարարությունը չկարողանա մերժել, բայց գոնե մենք՝ քաղաքացիներս, պետք է մերժենք սրանց, որ Մարգոն հասկանա, որ իր ատելությունը մեր նկատմամբ անպատիժ չի մնալու։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին