Մարիուպոլի հայ երեխաները, որոնց մասին ահազանգել էր հայրը, ապահով վայրում են․․․Այս մասին հաղորդում է Արսեն Հակոբյանն՝ արձագանքելով համացանցում տարածված տեսանյութին՝ նաև խոսելով նման իրավիճակում «մեր պահելաձևի մասին»։
Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց, ըստ որի Մարիուպոլում Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված արկը խոցել է ազգությամբ հայերի տունը: Տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում տղամարդը ներկայանում է որպես ՀՀ քաղաքացի Ավագյան Հրանտ Սեդրակովիչ: Նրա խոսքով` ինքն արդեն 6 տարի է, ինչ ապրում է Ուկրաինայում: Նշվում էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետակոծության հետևանքով զոհվել են նրա կինը և վերջինիս քույրը, տղամարդու խոսքով` իրենց իրերը հավաքելիս։ Նշվում էր նաև, որ մինչ այժմ նա տեղեկություն չունի՝ իր երեք երեխաները ողջ են, թե ոչ։ Հրթիռակոծության ժամանակ նա ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։