Շարունակվում է «Ժառանգություն» կուսակցության ակտիվիստների բողոքի ակցիան ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց, հաղորդում է galatv.am-ը: Ակցիայի մասնակիցների թվում են նաև Արմեն Մարտիրոսյանի կինը, մայրը և եղբայրը:
«60 տարեկան կնոջը կարող են փողոցում խփել: Մարմնավաճառներին փողոցում տեղ կա, «գալուբոյներին» տեղ կա, իսկ 60 տարեկան կնոջը, որ Ղարաբաղ 2 տղա է ուղարկել ծառայելու' Ղարաբաղի հողը պաշտպանելու, 60 տարեկան կնոջը տեղ չկա փողոցում»,- վրդովված ասել է Արմեն Մարտիրոսյանի մայրը' տիկին Լուսյան: