▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարսելի հայկական եկեղեցիներում արդեն հավաքվել է 10 տոննայից ավելի դեղորայք. Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ֆրանսահայեր ջան, դուք ֆանտաստիկ եք

Այս օրերին Ֆրանսիայի հայկական բոլոր համայնքները հավաքել են ու շարունակում են հավաքել անհրաժեշտ դեղորայք, բժշկական սարքավորումներ և խիստ անհրաժեշտ բժշկական պարագաներ՝ Արցախ տեղափոխելու համար։

Ամբողջ օգնությունը հավաքվում է Մարսելի հայկական եկեղեցիներում և այս պահին արդեն հավաքվել է 10 տոննայից ավելի դեղորայք և բուժօգնության պարագաներ։ Ապրեն մեր հայրենակիցները, ապրեն Ֆրանսիայի հայկական եկեղեցիները և մեր հյուպատոսությունները։

Առաջիկա օրերին այս ամենը չարթերային թռիչքով կտեղափոխենք Հայաստան և Արցախ։

Սիրելի՛ ֆրանսահայեր, խնդրում եմ Ֆրանսիայում կապը պահպանեք Գոռ Հարոյանի հետ՝

+33 6 72 05 96 44

viber 0033681760780»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին