▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտ ամսվա պարգևավճարների ֆոնդն ու իմ աշխատավարձը՝ բուժաշխատողներին․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով է հանդես եկել ու ֆեյսբուքյան իր էջում գրել է․

130 միլիոն դրամ՝ համայնքային բուժաշխատողներին

Սիրելի համաքաղաքացիներ,

Իմ որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։

Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս ` 429.000 դրամ

Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:

Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին