Նոյեմբերյանի սահմանագոտում այսօր` մարտի 27-ին, ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող: Այս տեղեկությունը հաստատում են ՊՆ-ից:

Խոսնակը հայտնեց, որ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, նա թեթեւ վիրավորում է ստացել:


