▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ի գործից անջատված մասի նյութերը չեն տրամադրվի Քոչարյանի պաշտպաններին

Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ բավարարեց մեղադրող կողմի բողոքը։ Ըստ այդմ՝ Մարտի 1-ի գործից անջատված մասի նյութերը չեն տրամադրվի Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին:

Հիշեցնենք, որ վերաքննիչ դատարանը քննում էր առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված դատախազության բողոքը: Դատախազությունը վիճարկում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի այն որոշումը, որով քննիչը պարտավորվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի բուն գործի ողջ նյութերը:

Առաջին ատյանը բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու վերաբերյալ:

Այսօր որոշման հրապարակման ժամանակ դատարանում չէր պաշտպանական կողմը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին