▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մարտի 1-ի» գործով դատական նիստը հետաձգվեց. Ռոբերտ Քոչարյանը չէր մասնակցում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի դեմս դատավոր Աննա Դանիբեկյանի, վճռեց հետաձգել դատական նիստը, քանի որ Ռ. Քոչարյանը չէր կարողացել մասնակցել նիստին:

/filemanager/uploads/2019/08/week-2/Robert_Qocharyan.jpg

Ռ. Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանն ասաց, որ իրենք հարցում էին ուղարկել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին՝ պարզելու, թե հնարավորություն կա՞, որ Ռոբերտ Քոչարյանը մասնակցի նիստին: Ստացել էին պատասխան, որ տվյալ պահին մեղադրյալի մասնակցությունը նպատակահարմար չէ:

Դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 13:00-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին