▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտի 1-ին Փաշինյանը եղել է բախումների հրահրողներից մեկը. ՀՀԿ

 

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀԿ խորհուրդը երեկվա նիստից հետո քննարկել է քաղաքական հայտարարության նախագիծ՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակի և Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրությունների մասին:

ՀՀԿ հայտարարությունը բաղկացած է մի քանի էջից, որտեղ մանրամասնորեն նշվում է, թե ինչու իրենց կողմից փոխանցվեց իշխանությունը, ինչ բացթողումներ ունի կուսակցությունը, ինչում է մեղադրում նոր իշխանություններին եւ այլն: 

«Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ներքաղաքական վիճակի և Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրությունների մասին» ենթավերնագրի տակ, ի թիվս մի շարք մեղադրանքների, ՀՀԿ-ն Մարտի 1-ի հիմնական մեղավորներից է նշում Նիկոլ Փաշինյանը:

 

 

Մեջբերում ենք հատվածն առանց խմբագրման.

- Ապրիլի 22-ին ՀՀ վարչապետը հանդիպեց ցույցերի կազմակերպիչ Նիկոլ Փաշինյանին: Նկատի ունենալով, որ հենց ինքը` Նիկոլ Փաշինյանն է եղել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հրահրողներից մեկը, որոնց արդյունքում եղան մարդկային զոհեր, ՀՀ վարչապետը նրան հիշեցրեց իրավիճակի սրման վտանգները և իրավապահների հետ բախումների պարագայում հնարավոր հետևանքների ծանրությունը: Սակայն հանրությանը դա ներկայացվեց որպես ցուցարարների դեմ ուժ կիրառելու սպառնալիք, թեև հետագա գործողությունները, ինչպես նաև ապրիլի 22-ի հանդիպմանը նախորդած օրերին իրավապահների քայլերը հստակ ցույց տվեցին, որ իշխանությունները չունեին նման ծրագրեր և նպատակներ:

Իր հայտարարության մեջ, ՀՀԿ-ն նաեւ նոր իշխանությունների քայլերը համարում է անհիմն, նշում, որ իրենց վրա պարբերաբար ճնշումներ են գործադրվել եւ գործադրվում:

Կարդացեք նաև՝ ՀՀԿ-ն մասնակցելու է ԱԺ ընտրություններին, ցուցակը գլխավորելու է Վիգեն Սարգսյանը

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին