Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլին սպասարկող սույն անգրագետ երեսփոխանի հարցազրույցը դիտեցի մեծ դժվարությամբ...
Բայց դե հարց է բարձրաձայնում...Շատ շուտ քայլիստ պատմաբանները պետք է պատասխանեն իր այս հարցին, քանի որ Հովիկը պատմություն չգիտի և չի էլ ուզում սովորել...
Հ.Գ. Սրա նմանները շատ են իրենց խմբակցությունում, դրա համար էլ չեն ամաչում նույն ֆրակցիայում գտնվելուց...»:
Անդրադառնալով վերոնշյալին՝ ՏԵՐ ԶԱՐԵՀ քահանա ԱՇՈՒՐՅԱՆԸ գրում է. «Մարսեցի» է հայտնվել: Այս անձի հարցազրույցը, դժվարությամբ, բայց, մեւնույն ժամանակ, համբերությամբ լսելուց հետո, հասկացա, որ ոչինչ չհասկացա։ Միայն մի բան ակնհայտ եւ անթաքույց երեւաց, որ երբ Վեհափառ Հայրապետների մասին խոսք եղավ, դիվահարվածի ջանասիրությամբ անտրամաբանական եւ անհասկանալի համեմատություներով եւ ձեւակերպումներով փորձեց իր մտքի «մարգարիտները» շռայլել։ Համոզված եմ, որ այս տեսակը գործ չպետք է ունենա Ազգային Ժողովում (չեմ ուզում կոպիտ երեւալ), ուր մեր հայրենիքի ներկան եւ ապագան է որոշվում»։
Որպես հետգրություն՝ Տեր հայրը հավելել է. «Չէի կարող անտարբեր մնալ»: