ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե կարիք եղա՞վ արդյոք կիրառել Մարզահամերգային համալիրում նախատեսված մահճակալային ֆոնդը.
«Այդ որոշումը կայացվել էր մարտին, եւ փաստացի դա ռեզերվային տարբերակ էր, եւ ոչ միայն համալիրում էր նման մահճակալային ֆոնդ նախապատրաստվում, այլեւ մարզերում՝ նմանատիպ փակ տարածքներում: Այդ ռեզերվային տարբերակի կարիքը մենք դեռ չենք ունեցել եւ հույս ունեմ, որ երբեւէ կարիքը չենք ունենա: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ մոռանալ, թե ինչ իրավիճակում էին հայտնվել տարբեր երկրներ, որոնք հնարավորություն չունեին բուժկենտրոնում պահել հիվանդներին: Թող սա եւս մեկ անգամ սթափեցնող լինի բոլորիս համար»,- հայտարարեց Ավինյանը:


