▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նոր վկաներ են հարցաքննվել. նրա աներ Արշակ Հակոբյանը նույնպես վկա է

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռի, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի եւ մյուսների վերաբերյալ նախաքննությունը վերսկսելուց հետո գործով նոր վկաներ են հարցաքննվել:

 

 

 

 

 

 

 

armtimes.com-ն է գրում այս մասին ու նշում, որ այս մասին  զրույցում ասել է գործով անցնող 9 մեղադրյալների պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

 

 

Հիշեցնենք, որ սույն գործով նախաքննության ավարտ էր հայտարարվել, կողմերը ծանոթացել էին գործի նյութերին, սակայն դատախազությունը այն հետ էր ուղարկել նախաքննական մարմին` լրացուցիչ նախաքննության՝ քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված:

 

 

 

 

Հիշեցնենք, հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին, խաղաղ հավաքներ եւ երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին