▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած քաղաքացին վնասազերծվել է. Ո՞վ է նա

Կարդացեք նաև՝ Մասիսի քաղաքապետարան մտած քաղաքացուն ոստիկանները մահացած են գտել

Ուժայիններին հաջողվեց վնասազերծել Մասիսի քաղաքապետարանի շենք ներխուժած քաղաքացուն, տուժածներ չկան, հայտնել է Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանը։ 

«Զինված անձը վնասազերծված է,տուժածներ չկան....»,- նշել է փոխքաղաքապետը:

Հիշեցնենք, որ նռնակով զինված քաղաքացին ներխուժել էր Մասիսի քաղաքապետարանի շենք։ Ուժայինները սկսել էին հատուկ օպերացիա և մտել շենք:

Շենք ներխուժածը Մասիսի ավագանու նախկին անդամ Էդուարդ Մարգարյանն է, մականունը՝ Լոշտ Էդո: Նա գտնվում է ոչ սթափ վիճակում, ալկոհոլի ազդեցության տակ:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին