▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասնագետները պարզել են, թե տղամարդիկ ինչպիսի ձայնն են սեքսուալ համարում

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները հատուկ փորձ են անցկացրել` պարզելու համար, թե ինչպիսի ձայնն  են կանայք և տղամարդիկ սեքսուալ համարում: Փորձի ժամանակ նրանք երկու սեռի ներկայացուցիչներին տարբեր ձայնագրություններ են տվել լսելու, որպեսզի այդ ցանկից նրանք ընտրեն ամենագրավիչները: «Երբ տղամարդն ուշադրությունը լարում է ` կանացի ձայնը լսելու համար, նա ակնկալում  է  լսել բարձ տեմբր և շնչառություն ձայնի մեջ»,- ամփոփելով իրենց ուսումնասիրությունը` ասել են գիտնականները: Նրանց կարծիքով` նման ձայնն առավելագույնս ասոցացվում է  փոքրամարմին կանանց հետ, ինչպիսին, օրինակ Մերիլին Մոնրոն էր: Երբ կինը խոսակցության ընթացքում քիչ նկատելի խորը շունչ է քաշում, կարծեք թե նրան օդը չի հերիքում, սա տղամարդկանց շատ է դուր գալիս:

Իսկ կանայք սիրում են «խորը», բամբ  ձայնով տղամարդկանց: Սա նշանակում է, որ կանայք ենթագիտակցորեն փնտրում են խոշոր չափերով, ֆիզիկապես ուժեղ, բայց ոչ ագրեսիվ տղամարդկանց:

Հետաքրքրական է, որ վերջերս գիտնականների մի այլ խումբ պարզել է, որ երբ կինը կամ տղամարդը ցանկանում է դուր գալ հակառակ սեռի ներկայացուցչին, ենթագիտակցորեն խոսում է ավելի ցածր ձայնով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին