▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասսայական վազք «Հանուն հաղթանակի և խաղաղության»

Մայիսի 7-ին՝ ժամը 10.00-ին, Երևանի Հաղթանակի զբոսայգուց կմեկնարկի առաջին մասսայական վազքը՝ «Հանուն հաղթանակի և խաղաղության» նշանաբանով: Մասնակիցները վազքով կանցնեն ավելի քան 4 կմ՝ Հաղթանակի զբոսայգու Անհայտ զինվորի հուշարձանի հարակից տարածքից մինչև Հանրապետության հրապարակ:

Նախքան մասսայական վազքի մեկնարկը ծաղկեպսակներ կդրվեն Անհայտ զինվորի հուշարձանին: Նախատեսվում է, որ վազքին կմասնակցի շուրջ 700 մարդ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին