▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսի 15-ին Հայաստանով ցուրտ մթնոլորտային ճակատ կանցնի. Գագիկ Սուրենյան

Shamshyan.com-ը գրում է. «Այսօր հանրապետության տարածքում առանց տեղումների եղանակը կպահպանվի, բացառությամբ Տավուշի, Սյունիքի և Արցախի, որտեղ սպասվում է ամպամածություն, իսկ առանձին հատվածներում նաև թույլ անձրև: Մայիսի 14-ին, երեկոյան ժամերին, Սև ծովի շրջաններից մեր երկրին մոտենում է ցուրտ մթնոլորտային ճակատ, որը Հայաստանում հատկապես ակտիվ կլինի մայիսի 15-ին: Այսպիսով, մայիսի 14-ին՝ երեկոյան ժամերին, շրջանների զգալի մասում, մայիսի 15-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպները կուղեկցվեն ուժեղ քամիներով՝ 15-20մ/վրկ, սպասվող անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Լոռիում և Տավուշում: Մայիսի 16-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում և Գեղարքունիքում: Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 4-5 աստիճանով, իսկ մայիսի 15-ին հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով»,- հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին