▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայիսի 25-ից դիմակ կրելը կդառնա պարտադիր

ՀՀ պարետ և փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր խորհդրարանում զեկուցելով արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու մասին որոշումը, հայտարարեց, որ մայիսի 25-ից պարտադիր է դառնալու դիմակ կրելը ոչ միայն փակ տարածքներում, այլև՝ բաց տարածքներում։ Տիգրան Ավինյանը հստակեցրեց, որ կանոն խախտողները կտուգանվեն․

«Կանոն խախտողները կտուգանվեն ոստիկանության կողմից։ Դիմակ ասելով՝ չի նշանակում, որ պարտադիր եռաշերտ դիմակ պետք է լինի, դա կարող է լինել նաև կտորից, տնային պայմաններում ինքնաշեն դիմակներ»,-մանրամասնեց Ավինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին