▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Ադրբեջանի արձանը կերտել է հայ քանդակագործը

Sputnik Արմենիայի բացահայտումը. հայ քանդակագործ Վլադիմիր Անտաշյանն իր 4 ընկերների հետ կերտել է Մայր Ադրբեջանի արձանը

1983 թվականն էր. քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը պատմում է, որ խորհրդային տարիներին հայ քանդակագործները մեծ համբավ ունեին, ու հենց նրանց հանձնարարվեց կերտել Մայր Ադրբեջանի արձանը: Հայաստանում ստեղծեցին գիպսե մոդելը և ուղարկեցին հարևան երկիր: Անտաշյանը սակայն չգիտի, թե արձանն ինչ ճակատագիր ունեցավ, կանգուն է, թե ոչ:

Скульптура Мать Азербайджан Владимира Анташяна
Վլադիմիր Անտաշյանի «Մայր Ադրբեջան» արձանը


Անտաշյանի հմուտ ձեռքերով է ստեղծվել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարմարե հուշարձանը, որը տեղադրված է Ստամբուլում: 

Բազմաթիվ քանդակների հեղինակը հիշում է, որ խորհրդային գերտերության տարիներին հայ քանդակագործները բազմաթիվ պատվերներ էին ստանում, իսկ այսօր դրանց թիվը զգալիորեն նվազել է: Բացի այդ, արվեստագետները երբեմն տարօրինակ ու ցավալի իրավիճակներում են հայտնվում.


«Մրցույթներն անցկացվում են անհասկանալի եղանակներով: Բերեմ վառ օրինակ. երկու տարի առաջ մրցույթ հայտարարվեց, որին մասնակցում էր 40 քանդակագործ: Լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների և մարզիչների պատվին պետք է արձանախումբ ստեղծվեր: Ես այդ մրցույթում հաղթող ճանաչվեցի: Պատվիրատուն հրավիրեց մրցանակը հանձնելու, ինձ տվեց հասանելիք գումարն ու ասաց, որ այլ քանդակագործի է պատվիրելու շարունակել գործը: Ես, իհարկե, վիճեցի, քանի որ հեղինակային իրավունքի խնդիր կար, սակայն պատասխան ստացա՝ ես Ձեր աշխատանքը գնել եմ, ինչ ուզեմ՝ կանեմ»:

Фото макета скульптуры Арарат 73 скульптора Владимира Анташяна
Վլադիմիր Անտաշյանի «Արարատ-73» արձանախմբի մանրակերտը


Անտաշյանն այլ օրինակներ էլ բերեց, սակայն նախընտրեց կենտրոնանալ կատարված գործերի վրա: Նախորդ տարի ԵՊՀ երախտիքի ծառուղում տեղադրվեց նրա ստեղծած արձանախումբը, որը 20-րդ դարասկզբին հայ ժողովրդին օգնության հասած գործիչներին է նվիրված: Նրանց թվում են Անատոլ Ֆրանցը, Ֆրիտյոֆ Նանսենը, Ֆրանց Վերֆելը և այլք:

Скульптор Владимир Анташян
Քանդակագործ Վլադիմիր Անտաշյան


Ընդհանրապես, վերջին տարիներին Երևանում արձանախմբեր կանգնեցնելու միտում է նկատվում:

2007 թվականին երևանցիները հիացմունքով ու ժպիտով «բարի գալուստ» ասացին քանդակագործ Դավիթ Մինասյանի «Տղամարդիկ» արձանախմբին` տեղադրված Ստեփան Զորյան փողոցում:

Мужчины - памятник главным персонажам одноименного армянского комедийного фильма. Скульптор - Давид Минасян.
«Տղամարդիկ» արձանախումբը Երևանում


Իսկ օրեր առաջ մեզ «հյուր եկան» երեք սերնդի հայ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանը, Ջիվան Գասպարյանն ու Լևոն Մադոյանը: «Ուշացած լուսանկար» անունով այս արձանախումբը երախտիքի խոսք էր հայկական դուդուկի հնչյուններն աշխարհին լսելի դարձնող վարպետներին:

Скульптурная группа «Запоздалая фотография» работы Давида Минасяна, посвященная дудукистам Ваче Овсепяну, Дживану Гаспаряну и Левону Мадояну.
«Ուշացած լուսանկար» արձանախումբը Երևանում

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին