ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ցավակցություն է հայտնել պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ։
«Մհերին ճանաչելով բոլորը բացահայտել են հայրենասեր հայի, արժանապատիվ տղամարդու և հավատարիմ ընկերոջ:
Աստված հոգիդ լուսավորի, ընկեր ջան»,– գրել է Լևոն Քոչարյանը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս ցավակցություն է հայտնել պատգամավոր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան կապակցությամբ․
«Մեծ ցավով տեղեկացա մեր գործընկեր Մհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին:Մհերը հայրենասեր հայ երիտասարդի վառ օրինակ էր: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Մհերի ընտանիքին, ընկերներին և բոլոր մտերիմներին»։
Ավելի վաղ, ներկայացրել էինք Մհեր Սահակյանի շնորհավորական ուղերձն՝ ամանորյա տոների առիթով։