▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մայր Աթոռը 45,5 միլիոն դրամի սննդամթերքի աջակցություն է տրամադրել կարիքավորներին

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի տարածումից ի վեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ ՆՍՕՏՏ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ իրագործել է մի շարք սոցիալական և բարեգործական ծրագրեր՝ համավարակի կանխարգելման և առաջ բերած հետևանքները հաղթահարելու նպատակով։

Այդ ծրագրերից մեկն է պարենային սննդամթերքի փաթեթների տրամադրումը։ Առ այսօր (մարտի 12 – ապրիլի 29) իրագործվել է շուրջ 45,5 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ սննդամթերքի աջակցության ծրագիր։

Երեկվանից սկսված են սննդի աջակցության ևս 55 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

Մենք շարունակում ենք մեր առաքելությունը։

https://www.24news.am/sites/default/files/styles/large_511/public/2020-04/1_46.jpg?itok=48iUkoIK

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին