2014 թվականին մայրաքաղաքի զարգացման ծրագրերի մեջ կարևոր տեղ էր զբաղեցնում նաև ճանապարհաշինությունը: Մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափող ծրագրի շրջանակում, անշուշտ, մեծ ձեռքբերում էր Լենինգրադյան փողոցից մինչև Իսակովի պողոտա ձգվող նոր ավտոմայրուղին, կարևոր էին նաև Ուլնեցի-Ռուբինյանց, Գլինկայի փողոցը Տիգրան Մեծի պողոտային միացնող, ինչպես նաև Տերյան փողոցի շարունակությունը հանդիսացող նոր ճանապարհների կառուցումը։
Իսկ այսօր արդեն շահագործման հանձնեցինք մայրաքաղաքի համար կարևոր նշանակության ևս երկու քանի ճանապարհ՝ մեկը Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի տրանշ 1-ի շրջանակներում Արշակունյաց պողոտայի Աշխատանքի հրապարակից մինչև Շիրակի փողոց ընկած 1.3 կմ ճանապարհահատվածը, ինչպես նաև Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի 8-րդ և 9-րդ զանգվածներն իրար կապող 537 մետր երկարությամբ ճանապարհահատվածը։
Մենք,անշուշտ, շարունակելու ենք իրականացնել ճանապարհաշինական տարբեր ծրագրեր, որոնցով ոչ միայն մայրաքաղաքը կապահովենք շրջանցիկ ճանապարհներով, այլև հնարավոր վերակառուցումների ու նոր ճանապարհային հանգույցների շինարարությամբ մայրաքաղաքում երթևեկությունն ավելի հարմարավետ ու անվտանգ կդարձնենք:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյբուքյան էջից